ԱՄՆ-ի Hornet կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում թռիչքի փորձի ժամանակ

Ամերիկյան McDonnell Douglas F/A-18 Hornet կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում թռիչքի փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Star պորտալը։
Sputnik
Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերի տվյալներով՝ միջադեպը տեղիէ ունեցել այսօր առավոտյան Պահանգ նահանգի Կուանթան քաղաքի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում:
Ինչպես նշում է Star-ը՝ հղում անելով սոցցանցերում տարածված տեսանյութին, կործանիչը պայթել է թռիչքի փորձի ժամանակ: Նշվումէ, որ Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերը հաստատել են միջադեպի փաստը:
«Մենք ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել Ֆ/Ա-18 Hornet կործանիչի հետ կապված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Քուանթանի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում», - մեջբերում է պորտալը ՌՕՈՒ-ի հայտարարությունը։
Մալայզիական Bernama պետական գործակալությունը, վկայակոչելով Պահանգ Դաթուկ նահանգի ոստիկանապետ Սերի Յահան Օտմանին, հավելում է, որ կործանիչի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել: