RT–ն նախատեսում է մինչև տարեվերջ գործարկել RT India հեռուստաալիքը. ՌԴ առաջին փոխվարչապետ

Հեռուստաալիքի գործարկումը թույլ կտա օբյեկտիվորեն արտացոլել Ռուսաստանի և Հնդկաստանի աճող դերը ժամանակակից բազմաբևեռ աշխարհում։
Sputnik
RT մեդիահոլդինգը նախատեսում է մինչև տարեվերջ Նյու Դելիում գործարկել RT India հեռուստաալիքը։ Այս մասին հայտնել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։
«Դա թույլ կտա մանրամասն լուսաբանել ռուս-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև օբյեկտիվորեն արտացոլել Ռուսաստանի և Հնդկաստանի աճող դերը ժամանակակից բազմաբևեռ աշխարհում»,– նշել է նա։
Sputnik-ի և RT-ի դիտելիությունն աճել է` չնայած Արևմուտքի կողմից սահմանափակումներին
Մոսկվայում ընթանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հարցերով ռուս-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 26-րդ նիստը Մանտուրովի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի նախագահությամբ:
RT հեռուստաալիքը Աֆրիկյան հեռարձակողների միության անդամ է դարձել. Սիմոնյան