Ռյազանի մարզում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 26-ի

Ռյազանի մարզի «Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասում օգոստոսի 15-ին պայթյուն էր որոտացել, որից հետո հրդեհ էր բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Ռյազանի մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 26-ի։ Այս մասին հայտնել է մարզային օպերատիվ շտաբը։
«Շիլովսկի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացածների թիվը հասել է 26-ի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 15-ին Ռյազանի մարզի «Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասում պայթյուն էր որոտացել, որից հետո հրդեհ էր բռնկվել։
Ռուսաստանի ԱԻՆ–ի տվյալներով՝ միջադեպի հետևանքների վերացմանը մասնակցել է 361 մարդ և 85 միավոր տեխնիկա։
Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է զեկուցել արտակարգ իրավիճակի փաստի վերաբերյալ քրեական գործի քննության ընթացքի մասին։