Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ-ը գիշերը 42 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները գիշերը 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ռուսաստանի մարզերի օդում, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Այս գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 42 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք․ 14-ը՝ Վորոնեժի մարզի տարածքի, ութը՝ Տամբովի մարզի տարածքի, յոթը՝ Կուրսկի մարզի տարածքի, հինգը՝ Ռոստովի մարզի տարածքի, երկուական՝ Բրյանսկի, Օրյոլի և Սմոլենսկի մարզերի տարածքների, մեկական՝ Կրասնոդարի երկրամասի և Լիպեցկի մարզի տարածքների օդում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։