ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Ձերբակալվել է նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Վարդանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է 2 անձ, այդ թվում նաև նախին պաշտոնատար անձ»,– հայտնեցին կոմիտեից։
Վարդան Վարդանյանը 2003-2004թթ. եղել է Կոտայքի մարզպետի խորհրդականը։ 2004-2007թթ. զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը, ապա 2007-2012թթ.եղել ՀՀ քաղաքաշինության նախարար։ 2012-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ: 2017-2018թթ.՝ «Վ.Վ.Վ. գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:
2015 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալն էր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով (2011թ.): Ամուսնացած է, ունի երեք զավակ: