ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Առնվազն 76 մարդ է մահացել, 3-ը վիրավորվել են Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Pajhwok գործակալությանը։
Հերաթի մարզպետի խոսնակ Մոհամմադ Յուսուֆ Սայիդին հայտարարել է, որ «ուղևորատար ավտոբուսը, որը դուրս էր եկել Իրանի հետ սահմանին գտնվող «Իսլամ-Կալա» անցակետից, շրջանցիկ ճանապարհին բախվել է մոտոցիկլետին և Mazda բեռնատարին, ինչից հետո բռնկվել է»։
Պաշտոնյայի խոսքով՝ զոհվածների թվում կան տարեցներ, կանայք, երեխաներ, ավտոբուսի վարորդը, մոտոցիկլավարը և Mazda-ի վարորդը: Վթարի ևս երեք մասնակից ծանր վնասվածքներ են ստացել։
Սայիդին հավելել է, որ պաշտպանության նախարարության և «Ալ Ֆարուք» 207-րդ բանակային կորպուսի աջակցությամբ բոլոր մարմինները տեղափոխվել են դիահերձարան: