Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զինծառայողների ևս 1000 մարմին

Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ին հայտարարել էր, որ ռուսական կողմն Ուկրաինային է տվել 6 հազար մարմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել զոհված զինծառայողների ևս 1000 մարմին։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` հղում անելով իր աղբյուրին։
«Ուկրաինան իր հերթին 19 դի է փոխանցել Ռուսաստանին», - հայտնել Է աղբյուրը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ին հայտարարել էր, որ ռուսական կողմն Ուկրաինային է տվել զոհված զինծառայողների 6000 մարմին և պատրաստ է հանձնել ևս մոտ 3 հազարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։