ՌԴ–ն խմբային հարված է հասցրել Ուկրաինայի զինուժին վառելիք մատակարարող գործարանին. ՊՆ

Բոլոր նախանշված թիրախները խոցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինուժը մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով խմբային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերին վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բոլոր նախանշված թիրախները խոցվել են»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։