ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը չի ուզում ընդունել ուկրաինացի ողջ գերիներին, իսկ զոհված մարտիկների հազար մարմինները նրան դժվարությամբ են ստիպել վերցնել:
Այս կերպ նա մեկնաբանել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան արժեքավոր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ գիտի, թե «ինչպես սպանել ռուսներին»:
«Գուցե հազար գերի ուկրաինացիներին տանե՞ք, կիևածին չիկատիլոներ։ Թե չէ նրանց հազիվ-մի կերպ համոզեցինք տանել Ուկրաինայի հազար սպանված քաղաքացիներին, որոնցից Բանկովայան հրաժարվում էր։ Ողջերին նույնպես չեն ուզում տանել»,-գրել է Զախարովան Telegram-ալիքում։
Ավելի վաղ RT հեռուստաալիքը կայք էր գործարկել, որտեղ հավաքված են բոլոր տեղեկությունները 1000 ուկրաինացի գերիների վերաբերյալ, որոնցից ավելի վաղ հրաժարվել էր Կիևը: Ռեսուրսում կարելի է գտնել տվյալներ յուրաքանչյուր գերեվարվածի մասին` նրա անունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, զորամասի համարը, կոչումը և զինվորական մականունը: