ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ճնշման լծակներից մեկը, որը Վաշինգտոնը Կիևի նկատմամբ կարող է կիրառել Ուկրաինայի համար ոչ շահավետ գործարք կնքելու համար, հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու սպառնալիքն է։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:
«Ճնշման բազմաթիվ մեխանիզմների շարքում, որոնք ԱՄՆ–ն կարող է կիրառել Ուկրաինայի նկատմամբ, հետախուզական տվյալների փոխանակումն է»,– ասված է հոդվածում:
Նյութի հեղինակը նշել է, որ ԱՄՆ-ն ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինային է փոխանցել ամերիկյան կառավարության կողմից ձեռք բերված կոմերցիոն արբանյակային լուսանկարները։
ԶԼՄ–ի աղբուրները միաժամանակ հայտնել են, որ հետախուզական տվյալների փոխանակումը 1 շաբաթով դադարեցնելուց հետո (Զելենսկի–Թրամփ նախորդ հանդիպումից հետո), ամերիկյան և ուկրաինական հետախուզության ներկայացուցիչների հարաբերությունները վատացել են։
Մարտին ԱՄՆ-ից հայտարարեցին, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական բնույթի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին:
Հիշեցնենք` այս գիշեր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել։ Այնուհետև համատեղ հանդիպում է անցկացվել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփն ընդհատել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը Պուտինին զանգելու համար։ ՌԴ նախագահի հետ 40 րոպե տևած զրույցից հետո հանդիպումը շարունակվել է։