ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) պատգամավոր Էէմելի Պելտոնենի մահը, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ինքնասպան է եղել օրենսդիր մարմնի շենքում։
Ավելի վաղ ֆիննական «Iltalehti» թերթը հայտնել էր, որ 30-ամյա Պելտոնենը տառապում էր երիկամների խնդիրներով, բուժվում էր հիվանդանոցում և մինչև ամռան վերջ պետք է հիվանդության արձակուրդում լիներ։ Թերթի տվյալներով՝ բուժման ընթացքում նա ստացել է բակտերիալ վարակ, ինչից հետո սկսել է ներերակային հակաբիոտիկներ ընդունել։
Նախագահ Ալեքսանդր Ստուբը, վարչապետ Պետերի Օրպոն, նախարարներն ու խորհրդարանականները ցավակցություն են հայտնել պատգամավորի հարազատներին։
SDP խմբակցության ղեկավար և վարչապետ Պետերի Օրպոն աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է. «Որոշ ժամանակ առաջ մենք ցնցող լուր ստացանք, որ մեր գործընկերներից մեկը մահացել է խորհրդարանի շենքում»։
Պելտոնենը պատտգամավոր էր դարձել 2023 թվականին, վարչական և իրավական հանձնաժողովների անդամ էր։