ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականից։
«Ձեր առաջին այցն է ՀՀ, վստահ եմ, որ այն նոր շունչ է հաղորդելու մեր երկրների հարաբերություններին և ամենակարևորը` նպաստելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,– ասել է Վահագն Խաչատուրյանը։
Նախագահ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին, այդ թվում` Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:
Կողմերը ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքների վրա, շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
Որպես հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից նշվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների աշխատանքը։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 18-ին: Նախօրեին նաեղելէ Երևանի շիականԿապույտ մզկիթում և նամազ արել, ինչպես նաև հանդիպել հայ իրանագետների հետ:
Օգոստոսի 19-ի առավոտյան նա մասնակցել է գործարար համաժողովի, կայացել են հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ՝ նեղ և ընդլայնված ձևաչափերով:
Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։