Մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկանում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Սփոփիչ գոտեմարտում նա 4-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Վիկտոր Բորոհանին:
Առաջնությունն ընթանում է Բուլղարիայի Առաջնությունն ընթանում է օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում։
Արման Մուսիկյան
© Photo : Wrestling - Armenia
Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն նաև Սարգիս Բեգոյանն (61 կգ) ու Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)։
Նշենք, որ Հայաստանի հավաքականում 9 ըմբիշ է ընդգրկված։
Արման Հարությունյանը (57 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) դուրս մնացին մեդալների համար պայքարից։