ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին

Նիստի օրակարգում ներառված է 14 հարց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ Տեղեկությունը հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Այժմ պատրաստվում ենք այդ նիստին», – ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստից առաջ Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը։
Միջոցառման օրակարգը հագեցած կլինի` նախատեսվում է ներառել 14 հարց և երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ 2026-2030 թվականների ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրականացման ծրագիրը։
Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ներքին գործերի ղեկավարների խորհրդի նիստը, որին չմասնակցեց Ադրբեջանը։
ԱՊՀ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Լեբեդև