Ստամբուլում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հնարավորության մասին ազդակներ դեռևս չկան

Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևն ավելի վաղ հայտարարել էր, որ շուտով նոր խորհրդակցություններ կանցկացվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում խոչընդոտների վերացման շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի- Sputnik. Թուրքական կողմը դեռևս հստակ ազդակներ չունի Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հարաբերությունների խոչընդոտների վերացման շուրջ բանակցությունների անցկացման հնարավորության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը հայտարարել էր, որ շուտով նոր խորհրդակցություններ կանցկացվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում:
«Մենք դեռ կոնկրետ ազդակներ չունենք, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Ստամբուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մոտ ժամանակներս թուրքական մեգապոլիսում բանակցությունների հավանականության մասին հարցին:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ստամբուլում ապրիլին ավարտել են դիվանագիտական ներկայացուցչությունների լիարժեք աշխատանքի փոխադարձ վերականգնման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: ՌԴ ԱԳՆ-ում խորհրդակցությունների արդյունքում նշել են, որ պատվիրակությունները նոտաներ են փոխանակել, որոնք ամրագրում են փոխադարձ պարտավորությունների մասին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ աջակցելու ռուսական և ամերիկյան դիվանագիտական առաքելությունների անխափան բանկային և ֆինանսական սպասարկմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բյուջեներում Ռուսաստանի վճարումների իրականացմանը: