Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ են խոցել ՌԴ շրջանների վրա

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ռուսական շրջանների վրա խոցել են 23 Ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ ութ ԱԹՍ որսվել և ոչնչացվել է Տամբովի մարզի, հինգը՝ Ազովի ծովի ջրատարածքի, երկուսը ՝ Սև ծովի ջրատարածքի, ևս երկուսը ՝ Բելգորոդի և Ռոստովի մարզերի, մեկական՝ Կուրսկի, Վորոնեժի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության երկնքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։