Կալանավորվել է Վորոնեժի ադրբեջանական համայնքի ղեկավարը. նա փորձել է որդուն բանակից ազատել

Հետաքննության վարկածով՝ Խալիլովը բժշկին է փոխանցել 330 հազար ռուբլի՝ որդուն բանակ զորակոչելու որոշման վրա ազդելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կալանավորվել է Վորոնեժի ադրբեջանական համայնքի ղեկավար և քաղաքի խոշորագույն շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Իրավապահները նրան մեղադրում են որդուն բանակից ազատելու նպատակով կաշառք տալու համար։
Հետաքննությունը կարծում է, որ այս տարվա մարտին Խալիլովը պետական հանձնաժողովի բժշկին 330 հազար ռուբլի է փոխանցել, որպեսզի նա ազդի որդու զորակոչի որոշման վրա: Ընդ որում` գումարի մի մասը փոխանցվել է միջնորդի միջոցով, իսկ մնացած 100 հազար ռուբլին փոխանցվել է բժշկի բանկային քարտին։
Նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։ Խալիլովը չի ընդունում մեղադրանքը։
Տվերի մարզում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խումբ է բացահայտվել