ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ-ն այսօր չեզոքացրել է Սմոլենսկի ԱԷԿ-ի տարածքում ուկրաինական ԱԹՍ-ն և խափանել ատոմային էներգետիկայի օբյեկտի վրա ահաբեկչական հարձակումը:
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են սադրանքները՝ անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի ատոմային էներգետիկայի օբյեկտների վրա հարձակման փորձի տեսքով։ Օգոստոսի 17-ին ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը Սմոլենսկի ատոմային էլեկտրակայանի տարածքում չեզոքացրել են ինքնաթիռային տիպի ԱԹՍ (ուկրաինական արտադրության «Սպիս» հարվածային ԱԹՍ)», - ասվում է ռուսական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ուկրաինական ԱԹՍ–իհարվածի հետևանք
© RIA Novosti
Նշվում է, որ այդպիսով խափանվել է միջուկային էներգիայի օբյեկտի վրա Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումը:
Գերատեսչությունը նաև ցուցադրել է խոցված դրոնի բեկորների լուսանկարները։
Ուկրաինական ԱԹՍ–ի բեկորները Սմոլենսկի ԱԷԿ-ի մոտ
© RIA Novosti
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։