ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ պահանջել է երաշխիքներ ապահովել Ուկրաինայում ռուսերեն լեզվի և ուղղափառ եկեղեցու համար, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին:
«Պուտինը երաշխիքներ է պահանջել, որ ռուսերենը կրկին պաշտոնական լեզու կդառնա Ուկրաինայում, ինչպես նաև կապահովվի ուղղափառ եկեղեցիների անվտանգությունը», - պնդում է պարբերականը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները նորագույն պատմության մեջ կազմակերպել են հետապնդումների ամենամասշտաբային ալիքը Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ, որը երկրում հավատացյալների ամենամեծ համայնքն է: Հղում անելով Ռուսաստանի հետ նրա կապին՝ տարբեր շրջաններում տեղական իշխանությունները որոշում են կայացրել արգելել ՈւՈւԵ-ի գործունեությունը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սկսել է քրեական գործեր հարուցել հոգևորականների դեմ և «հակահետախուզական միջոցառումներ» անցկացնել՝ եպիսկոպոսների և քահանաների, տաճարների և վանքերի խուզարկություններ՝ «հակաուկրաինական գործունեության» ապացույցներ որոնելու համար: Հոգևորականության որոշ ներկայացուցիչների նկատմամբ մեղադրական դատավճիռներ են կայացվել, շատերը գտնվում են կալանքի տակ։ ՈւՈւԵ հարյուրավոր տաճարներ ուժով գրավվել են ուկրաինական պառակտիչների կողմից՝ տեղական իշխանությունների աջակցությամբ, իսկ քահանաներն ու աշխարհիկ մարդիկ, տղամարդիկ և կանայք ենթարկվում են ֆիզիկական բռնության:
2024 թվականի սեպտեմբերի 23-ին երկրում ուժի մեջ է մտել Գերագույն ռադայի կողմից ընդունված և Վլադիմիր Զելենսկու կողմից ստորագրված օրենքը, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։