ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 17 – Sputnik. Կուրսկի Ռիլսկ-Կրուպեց մայրուղու վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է Կուրսկի մարզի բնակիչ, իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Այսօր ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ռիլսկ-Կրուպեց մայրուղու վրա, որով ընթանում էր քաղաքացիական մեքենա։ Հարվածի հետևանքով, ցավոք, մահացել է 1957 թվականին ծնված տեղացի բնակիչ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը Խինշտեյնը հայտնել էր երկու մարդու մահվան մասին՝ Ռիլսկի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։