Իրանի հարավ-արևելքում սպանվել է 6 ահաբեկիչ. ԻՀՊԿ

ԻՀՊԿ անդամներ. Արխիվային լուսանկար
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ առգրավվել են զենքեր, 25 կգ պայթուցիկ նյութեր, պայթեցման պատրաստ ռումբեր, պայթուցիչներ և կապի սարքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 17 - Sputnik. Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում սպանվել է վեց ահաբեկիչ, ևս երկուսը ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է «Irna» գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի «Ղոդս» շտաբին։
««Ղոդս» շտաբը հայտարարել է, որ իր ուժերը, համագործակցելով անվտանգության և հետախուզության այլ զորքերի հետ, հաջողությամբ հայտնաբերել և ոչնչացրել են ահաբեկիչների երկու ապաստարաններ Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում և հարավում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության` ահաբեկիչները պլանավորում էին դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ առգրավվել են զենքեր, 25 կգ պայթուցիկ նյութեր, պայթեցման պատրաստ ռումբեր, դետոնատորներ, պայթուցիչներ և կապի սարքեր։