Ալյասկայում ավարտվել են Պուտինի և Թրամփի` նեղ կազմով բանակցությունները

Սպասվում է, որ ավելի ուշ առաջնորդներին կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ալյասկայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` նեղ կազմով բանակցությունները, որոնք տևել են 2 ժամ 45 րոպե։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ ավելի ուշ առաջնորդներին կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները։ Ընդլայնված կազմով բանակցությունները պետք է շարունակվեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով, ինչից հետո Պուտինն ու Թրամփը դուրս կգան լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ` գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելու։
Հիշեցնենք` Կրեմլը ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպման կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը: Անդրադարձ կլինի նաև խաղաղության և անվտանգության ապահովման առավել լայն խնդիրներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ և ամենասուր խնդիրներին: Ակնկալվում է, որ առաջնորդները մտքեր կփոխանակեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Մոսկվան կարծում է, որ այն հսկայական և մինչև հիմա չօգտագործված ներուժ ունի։