ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել արտադրամասում, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 129-ը: Փլատակների տակից փրկվել է 3 մարդ, ևս մեկ տուժածի հայտնաբերել է ԱԻՆ-ի կինոլոգիական հաշվարկը, 4-ի մարմինները դուրս են բերվել:
Հրդեհն ուղեկցվել է կառույցների փլուզմամբ, տարածքում արտակարգ դրություն Է հայտարարվել։ Մարզպետ Պավել Մալկովի խոսքով՝ հրդեհի պահին արտադրամասում եղել է ավելի քան 100 մարդ։
Ռյազանի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասով՝ վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: