Երևանում հայտնաբերվել է երիտասարդի դի, կողքին` ինքնաձիգ

Ոստիկանները տեղեկություն ունեն, որ նա ավտոտնակում մենակ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երևանի Չարենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ ինքնաձիգ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երևանում հայտնաբերվել է երիտասարդի դի
Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն է։
«Իրավապահներն աշխատում են 3 վարկածի ուղղությամբ` սպանություն, ինքնասպանություն և դժբախտ պատահար»,– նշված է կայքում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Armlur.am-ի տեղեկություններով էլ երիտասարդ տղան դեպքի ժամանակ մենակ չի եղել, նրա հետ ևս 2 անձ են եղել, որոնք դեպքից հետո ավտոտնակից փախել են։
Իրավապահները փորձում են պարզել նրանց ինքնությունը։