Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ-ները Բելգորոդում հարձակվել են սոցիալական օբյեկտի վրա. Գլադկով

Բելգորոդում խոցված ԱԹՍ-ի բեկորները վնասել են բազմաբնակարան շենքի տանիքն ու ճակատային մասը, ինչպես նաև չորս ավտոմեքենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը Բելգորոդում հարձակվել են ձեռնարկության և սոցիալական օբյեկտի վրա, նախնական տվյալներով տուժածներ չկան: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները շարունակում են հարձակվել Բելգորոդի վրա։ Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է ձեռնարկության տարածքին՝ վնասվել են արտադրամասի ապակիներն ու տանիքը։ Երկրորդ անօդաչուն հարձակվել է սոցիալական օբյեկտի վրա, որի ճակատային մասը վնասվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գլադկովի խոսքով՝ Բելգորոդում խոցված ԱԹՍ-ի բեկորները վնասել են բազմաբնակարան շենքի տանիքն ու ճակատային մասը, ինչպես նաև չորս ավտոմեքենա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։