ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին Ալյասկայում ընդունել մեծ շուքով և անձամբ դիմավորել ժամանելուն պես։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին։
«Վարչակազմի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքով` ակնկալվում է, որ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեծ շուքով կընդունի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազա ժամանելուն պես, նա պատրաստվում է անձամբ դիմավորել Ռուսաստանի առաջնորդին», – նշում է հեռուստաալիքը։
Պաշտոնյաները շեշտել են, որ հանդիպման դետալները համաձայնեցման փուլում են։
Հիշեցնենք` ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահները բանակցություններ կանցկացնեն այսօր` օգոստոսի 15-ին։