Թրամփի ինքնաթիռն Ալյասկա է ժամանել Պուտինի հետ գագաթնաժողովից առաջ․ տեսանյութ

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի ժամանակով մոտ 22:20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նախագահական ինքնաթիռը ժամանել է Ալյասկա, որտեղ առաջիկա ժամերին կկայանա նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի ժամանակով մոտ 22:20-ին: Ժամանման կադրերը հեռարձակվել են ուղիղ եթերով։
Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: Օգոստոսի 14-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը նախ առանձնազրույց կունենան, ապա հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ: