Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշերը 50-ից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը տարբեր եղանակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, պարբերաբար հարձակվում և հրետակոծում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հերթապահության մեջ գտնվող ռուսական ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի Դաշնության մարզերի վրա խոցել են ուկրաինական 53 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 53 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 13-ը ոչնչացվել է Կուրսկի մարզի, 11-ը՝ Ռոստովի մարզի, յոթը՝ Սամարայի մարզի և վեցը՝ Բելգորոդի մարզի վրայով։
Բացի այդ, հինգ ԱԹՍ չեզոքացվել է Օրյոլի մարզի, չորսական՝ Բրյանսկի և Վորոնեժի մարզերի և մեկական՝ Սարատովի մարզի, Կալմիկիայի Հանրապետության տարածքների և Ազովի ծովի ջրային տարածքի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Բելգորոդի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 1 մարդ է մահացել, 3-ը` վիրավորվել