ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ–ի Ալեքսանդրոգրադի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում «Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալեքսանդրոգրադ բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օգոստոսի 9-ից 15-ը Ռուսաստանի զինված ուժերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և հրետանին հարվածել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին, զինամթերքի պահեստներին, հեռահար անօդաչու թռչող սարքերի հավաքման, պահպանման և մեկնարկի վայրերին, ուսումնական կենտրոններին և ուկրաինական զինված կազմավորումների, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։
Ալեքսանդրոգրադը գտնվում է ԴԺՀ-ի և Դնեպրոպետրովսկի մարզի սահմանին։ Մոտակայքում է գտնվում Յանվարսկոյե (Սիչնևոյե) գյուղը, որը վերահսկողության տակ է վերցվել օգոստոսի 5-ին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։