Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ՌԴ–ԱՄՆ գագաթնաժողովի նախաշեմին Բելառուսի նախագահը խոսել է ամերիկացի գործընկերոջ հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Բելառուսի և ԱՄՆ–ի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» տելեգրամյան ալիքը:
«Լուկաշենկոն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել», – ասվում է հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ, ի թիվս այլ հարցերի, Լուկաշենկոյի հետ քննարկել է Պուտինի այցը Ալյասկա:
Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում
Դրանից բացի, ԱՄՆ նախագահի խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը:
Թրամփն իրենց խոսակցությունն անվանել է «շատ լավ զրույց» և հայտարարել, որ անհամբերությամբ սպասում է ապագայում Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը:
Նշենք, որ այսօր Ալյասկայում կկայանա ՌԴ–ի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Բանակցությունների գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է։
Թրամփը մեծ շուքով կդիմավորի Պուտինին. NBC