ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կընդունի Ալյասկայի խոշորագույն քաղաքի՝ Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. Պուտինը և Թրամփը նախ առանձին հանդիպում կանցկացնեն, ապա պատվիրակությունների մասնակցությամբ` «հինգը հինգի դիմաց» սկզբունքով։
Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին (23:30 Երևանի ժամանակով)։