Չոլպոն Աթայում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Նիստին մասնակցում են նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի, Կուբայի և Իրանի ներկայացուցիչները։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։