ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Պոգարսկի շրջանի Սոպիչի գյուղի վրա FPV-դրոնների հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը FPV-դրոններով հարձակվել են Սոպիչի գյուղի վրա։Ահաբեկչական գործողությունների հետևանքով, ցավոք, խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն»,– գրել է մարզպետը Telegram–ում։
Նա հավելել է, որ տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։