ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Չինաստանում անցկացվող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում արցախցի մարզիկ Արման Ավանեսյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել ոսկե մեդալը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Նշենք, որ այս տարվա ապրիլին Կիպրոսում նա դարձել էր մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Արման Ավանեսյանը 2023 թ. սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա հայտնվել է նաև 2023թ–ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում