ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Շչերբինովկան և Իսկրան ԴԺՀ-ում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ինչպես ճշտել են պաշտպանական գերատեսչությունում, բնակավայրերն ազատագրվել են «Հարավային» և «Արևելք» զորախմբավորումների մարտիկների ակտիվ գործողությունների արդյունքում:
Նախօրեին՝ օգոստոսի 13-ին, ռուս զինվորականները հետ են գրավել ԴԺՀ-ի միանգամից երկու գյուղ՝ Սուվորովոն և Նիկանորովկան։ Դրանք ազատագրել են «Կենտրոն» զորախմբի զինծառայողները։
Իսկրա գյուղը գտնվում է Դնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին՝ Պոկրովսկոյե շրջանի կենտրոն տանող ճանապարհի կողքին։
Շչերբինովկան հարում է Ձերժինսկի (Տորեցկ) հյուսիս-արևմտյան ծայրամասին։ Բնակավայրով անցնում է Դոնեցկ – Խարկով երկաթուղին։ Դրանից հյուսիս գտնվում է Կլեբան-Բիկի ջրամբարը: