Հութիները հայտարարել են, որ հրթիռակոծել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը

Իսրայելի պաշտպանության բանակն (ՑԱԽԱԼ) այսօր հայտնել է Եմենից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակված հրթիռը որսալու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա»(հութիներ) ռազմաքաղաքական շարժումը գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է շարժման զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերի (հութիների– խմբ.) հրթիռային ուժերը գործողություն են իրականացրել, որի ընթացքում «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Յաֆֆոյի (Թել Ավիվում– խմբ.) Լոդ (Բեն Գուրիոն– խմբ.) օդանավակայանի վրա: Գործողությունը հասել է նպատակին»,-ասվում է Սարիայի հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այսօր հայտնել է Եմենից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակված հրթիռը որսալու մասին: Օգոստոսի սկզբից ի վեր սա օդանավակայանի վրա չորրորդ նմանատիպ հարձակումն է, նախորդ գործողությունների ընթացքում օգտագործվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով խփել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին
Հութիները 2023 թվականի վերջից ի վեր հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով Գազայի (որտեղ շարունակվում է Իսրայելի ռազմական գործողությունը) պաղեստինցի ժողովրդին համերաշխություն հայտնելու ցանկությամբ։ Այդ հարձակումների մեծ մասը կանխվել են հակահրթիռային պաշտպանության միջոցներով, սակայն արձանագրվել են նաև թիրախին հասած հարվածներ։ Իսրայելն ի պատասխան մի քանի մասշտաբային օդային գործողություն է իրականացրել Եմենում հութիների օբյեկտների դեմ, այդ թվում հարվածել է նավահանգիստներին, էլեկտրակայաններին, գործարաններին և Սանայի օդանավակայանին: