Հայաստանում 15 ոստիկան է ձերբակալվել

Քրեական վարույթն առնչվում է կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Տավուշում ձերբակալությունների շարք է սկսվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի հաշվառման-քննական բաժնի պետը։
«Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին»,– նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։։
Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում։
Աբովյանի բնակիչը խոստացել է 300 հազար դրամի դիմաց վարորդական իրավունք «դասավորել»