Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդը կրկին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը, 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել

Բելգորոդը ուկրաինական ԱԹՍ–ի հարվածից հետո
Հարվածի հետևանքով մարդատար ավտոմեքենա է բռնկվել, ԱԻՆ աշխատակիցները մարել են կրակը: Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզը կրկին ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակմանը, երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ալիքում:
«Բելգորոդը կրկին ենթարկվել է Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքի հարձակման։ Երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած ծանր վիճակում գտնվող տղամարդուն և նախաբազկի այրվածք ստացած կնոջը շտապօգնության բրիգադը տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց: Երրորդ տուժածին, որը բարոտրավմա և ոտքի բեկորային վնասվածք է ստացել, տեղափոխել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
Բելգորոդը ուկրաինական ԱԹՍ–ի հարվածից հետո
Հարվածի հետևանքով մարդատար ավտոմեքենա է բռնկվել, ԱԻՆ աշխատակիցները մարել են կրակը: Մարզպետի խոսքով` տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Յաբլոնովկա բնակավայրը. ՊՆ