ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա արարողակարգային միջոցառումները կազմակերպելու համար ՀՀ պետական բյուջեից կստանա 40 մլն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Գումարը նախարարությանը կտրամադրվի 2025 թ. 2–րդ կիսամյակի համար։
Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերին: