Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ կսահմանափակվեն

Հավելվածներ հեռախոսում. Արխիվային լուսանկար
Ռուսաստանյան վերահսկող կառույցի տեղեկացմամբ՝ դա արվում է հանցագործներին հակազդելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Telegram-ի և WhatsApp-ի* միջոցով կատարվող զանգերի մասնակի սահմանափակում է գրանցվել հանցագործներին հակազդելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռոսկոմնադզորը։
«Տեղեկացնում ենք, որ համաձայն իրավապահ մարմինների նյութերի` հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում օտարերկրյա մեսենջերների տվյալներում զանգերի մասնակի սահմանափակման ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Telegram-ի և WhatsApp-ի գործառույթների այլ սահմանափակումներ, բացի վերը նշվածից, չեն կիրառվում:
* Պատկանում է Meta ընկերությանը, Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական:
Ռոսկոմնադզորն արգելափակել է BestChange կրիպտոփոխանակման կետերի հասանելիությունը