ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ՌԴ Բելգորոդի մարզում հարձակվել է ավտոմեքենայի վրա, վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Գրայվորոնսկի շրջանի Կոսիլովո-Իվանովսկայա Լիսիցա ավտոճանապարհի հատվածում դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա։ Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։ Նրանք ինքնուրույն դիմել են տեղի ամբուլատորիա»,-տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Պաշտոնյայի խոսքով՝ տղամարդկանցից մեկը ստացել է ականապայթյունային վնասվածք և կոնտուզիա, մյուսը՝ դեմքի և ձեռքի բեկորային վնասվածքներ: Բուժումը շարունակելու համար շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
Կոտրվել են ավտոմեքենայի ապակիները, վնասվել է թափքը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։