ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածում իսրայելական զորքերի հարձակման ծրագրի հիմնական հայեցակարգը: Այս մասին, Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում հավանություն է տվել Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի գործողությունների ծրագրի հիմնական հայեցակարգին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ խորհրդակցությանը մասնակցել են նաև ՇԱԲԱԿԻ (ընդհանուր անվտանգության ծառայություն- խմբ.) ներկայացուցիչները և այլ բարձրաստիճան հրամանատարներ: Նշվում է, որ քննարկվել են ՑԱԽԱԼ-ի գործողությունները, այդ թվում՝ օգոստոսի 12–ին Գազայի Զեյթուն շրջանի վրա հարձակումը: