Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ի պատժամիջոցները հանցագործություն է անվանել

Արևմուտքի և ԱՄՆ-ի ամենամեծ պատժամիջոցներն այս պահին Ռուսաստանի դեմ են գործում։ Այդ հարցում ՌԴ-ն «առաջ է անցել» Իրանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցները ճանաչել մարդկության դեմ հանցագործություն:
«Ժամանակն է անմարդկային պատժամիջոցները, որոնք սահմանել են ԱՄՆ-ն ու նրա հանցակիցները, մարդկության դեմ հանցագործություններ ճանաչել։ Պատժամիջոցների ենթարկված երկրները պետք է համակարգեն ջանքերը՝ միասնական և համատեղ արձագանքման միջոցներ մշակելու համար»,-գրել է Արաղչին Х սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է սահմանել։ Նոր պատժամիջոցները վերաբերում են ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կապված են Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմեդ Հոսեյն Շամխանիի հետ: