Էստոնիան արտաքսել է Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին. ԱԳՆ

ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարը պերսոնա նոն գրատա է հայտարարվել և պարտավոր է լքել Էստոնիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Էստոնիայի ԱԳՆ-ն արտաքսում է ռուս դիվանագետին, նա պերսոնա նոն գրատա է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է «Զվեզդան»՝ հղում անելով էստոնական գերատեսչության հայտարարությանը:
«Նշված դիվանագետն անմիջականորեն և ակտիվորեն մասնակցել է Էստոնիայի սահմանադրական կարգի և իրավական համակարգի խարխլմանը, էստոնական հասարակության պառակտմանը, նպաստել է պետական հանցագործությունների կատարմանը` ներառյալ պատժամիջոցների մի շարք խախտումներ»,-պնդում է երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան:
Նշվում է, որ ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, նրան դիվանագիտական նոտա են հանձնել այն մասին, որ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարը պերսոնա նոն գրատա է հայտարարվել և պարտավոր է լքել Էստոնիան:
Ռուս դիվանագետներին արտաքսելու մասին Մոլդովայի որոշումն անարձագանք չի մնա․ ՌԴ ԱԳՆ