ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ԵԱՏՄ երկրների վարչապետները օգոստոսի 15-ին կհավաքվեն Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Քննարկվող հարցերի թվում կլինեն ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային քաղաքականությունը 2024-2026 թվականների համար, կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումների քննարկումը, ինչպես նաև դեղերի ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգի համաձայնեցումը:
«Կողմերը կքննարկեն 2024-2026 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման միջոցառումների ծրագրի արդիականացումը», - նշված է նիստի նյութերում:
Նիստի օրակարգում է նաև ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային շուկայում բորսայական առևտրի զարգացման ծրագրի հաստատումը: Միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության աշխատանքի մեկնարկից ի վեր թվով 43-րդն է, իսկ ընթացիկ տարում՝ երկրորդը: Դրաննախատեսվում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների մասնակցությունը։