ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարման հարցը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ադրբեջանցի գործընկերներին քաջ հայտնի է ՌԴ դիրքորոշումը Կիևի ռեժիմին սպառազինության կամ երկակի նշանակության հումանիտար օգնության մատակարարման հարցում:
«Նման գործողությունները չեն նպաստում խաղաղ կարգավորմանը և միայն սրում են իրավիճակը»:
Ավելի վաղ ադրբեջանական իշխանամետ ռեսուրսները հայտնել էին, որ Բաքուն կվերացնի Կիևին զենք մատակարարելու արգելքը, եթե ռուսական բանակը շարունակի հարձակումները Ուկրաինայում Ադրբեջանի գազային օբյեկտների վրա: Խոսքն այդ թվում խորհրդային ժամանակների հրետանու և տեխնիկայի մատակարարումների էմբարգոյի վերացման մասին է։