ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. «Արևմուտք-2025» զորավարժությունների ժամանակ կմշակվի միջուկային զենքի և «Օրեշնիկ» համալիրի կիրառման պլանավորումը, քանի որ դա ռազմավարական զսպման կարևորագույն բաղադրիչ է։ Ինչպես հայտնում է ԲելՏԱ-ն, երկրի նախագահին ներկայացված զեկույցից հետո այս մասին ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:
«Հաշվի առնելով իրավիճակը մեր արևմտյան և հյուսիսային սահմաններին՝ մենք չենք կարող հանգիստ հետևել ռազմականացմանը և ռազմական ակտիվությանը», - փաստել է Խրենինը:
Այնուհետև նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բելառուսական կողմը, ցուցադրելով իր թափանցիկությունն ու խաղաղասիրությունը, միևնույն ժամանակ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 12-16-ը Բելառուսի տարածքում:
Զորավարժությունններն անցկացվելու են պետական սահմանից հեռու գտնվող զորավարժարաններում։ Դա արվել է այն բանի համար, որպեսզի ցուցադրվի Բելառուսի և Ռուսաստանի ծրագրած զորավարժությունների թափանցիկ և բաց բնույթը։