ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրլն դոլարը

Ամերիկյան պետական պարտքն անվանական արտահայտմամբ ամենամեծն է աշխարհում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ հասել է 37 տրլն դոլարի նշագծին, հետևում է ԱՄՆ ֆինանսների նախարարության թարմացված տվյալներից:
Գերատեսչությունը օգոստոսի 11-ին թարմացրել է աղյուսակը, որը ցույց է տալիս ԱՄՆ պետական պարտքի դինամիկան։ Ըստ դրա` ԱՄՆ պարտքի չափը 37,004,817,625,842.56 դոլար է։
ԱՄՆ Կոնգրեսի Միացյալ տնտեսական կոմիտեն կանխատեսում է, որ ընթացիկ միջին օրական աճի տեմպով պարտքը մոտավորապես 2026 թվականի փետրվարին ևս 1 տրիլիոն դոլարով կավելանա:
Վաշինգտոնը գումար է ստանում ֆինանսների նախարարության միջոցով պետական պարտատոմսեր թողարկելով։ Արժեթղթերը վաճառվում են երկրի բորսաներում, ուստի ցանկացած մարդ կարող է դրանք գնել` այդպիսով աջակցելով Միացյալ Նահանգների գանձարանին։
Իր նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր կրիպտոարժույթների հաշվին կրճատել ԱՄՆ պետական պարտքը։
Հավելենք, որ Թրամփը պարբերաբար խիստ քննադատում և վիրավորում է Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին՝ պահանջելով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները (ըստ Թրամփի՝ դա նաև կօգնի նվազեցնել պետական պարտքը-խմբ.)։
Ջերոմ Փաուելը, սակայն, զգուշավորություն է ցուցաբերում. բազային տոկոսադրույքը անցյալ տարվա դեկտեմբերից պահպանվում է 4,25-4,5% միջակայքում։