1992 թվականին, հաշվի առնելով Արցախի դեմ հրահրված պատերազմը, հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության աջակցության ակտի» տեքստում ներառվեց «907-րդ բանաձև» հոդվածը, որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ չկիրառելու ուղղությամբ։
«ԱՄՆ վերջին նախագահները՝ Ջո Բայդենը և կառավարման առաջին ամիսների ընթացքում՝ Թրամփը, որի «խուսանավման» հաջորդ հրամանագիրը նախատեսվում էր ապրիլին, չստորագրեցին 907-րդ բանաձևը։ Բայց վերջին պայմանավորվածությունների արդյունքում, ըստ Թրամփի և Ալիևի հայտարարությունների, կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ նախագահը կստորագրի հատուկ հրամանագիր, որով կդադարեցվի 907-րդ բանաձևի գործադրումը։ Սա կարող է լինել մեկ տարով, բայց մեկ տարի հետո, բնականաբար, էլի կարող է կրկնվել», – մանրամասնեց Ղուկասյանը։