ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թաթարստանի Հանրապետությունը անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել, որն ուղղված է եղել արդյունաբերական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Այսօր Թաթարստանի Հանրապետությունը թշնամական ԱԹՍ–ների զանգվածային հարձակման է ենթարկվել։ Հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՊՆ–ն պարզաբանել է, որ բոլոր ձեռնարկությունները բնականոն աշխատում են։ Մոսկվայի ժամանակով ժամը 09:20-ից մինչև 10:15-ը հանրապետությունում 9 անօդաչու է խոցվել։